Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Շիրակի մարզի կրթության բնագավառի պատասխանատուների, մի շարք ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ

13.12.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչները, և Ֆինլանդիայից ժամանած միջազգային փորձագետը հանդիպել են Շիրակի մարզի կրթության բնագավառի պատասխանատուների, մի շարք ավագ և հիմնական դպրոցների տնօրենների հետ՝ հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները ոլորտում քննարկելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել բնագիտական առարկաների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն դարձնելուն: «Որևէ մեկի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին տարիներին ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում բնագիտական առարկաների գծով գիտելիքների նվազում է նկատվում աշակերտների մոտ, սա իսկապես մտահոգում է բոլորին: Կառավարությունն այս խնդրով նույնպես մտահոգ է: Բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրվածության ու գիտելիքների մակարդակի բարձրացումն առաջնային է համարում»,- խոսքում նշել է Արթուր Խաչատրյանը:
Ըստ Շիրակի մարզպետի մարզում իրականացվելու է հանրօգուտ ներդրման պիլոտային ծրագիր, որի ընթացքում առանձնակի կարևորություն է տրվելու մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներին: «Տեխնոլոգիական այս դարաշրջանում սրանք այն առարկաներն են, որոնց հանդեպ պետք է ուշադրություն լինի: Ես հասկանում եմ, որ անելիքներ կան, բայց նաև վստահ եմ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում մենք կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- ավելացրել է պարոն Խաչատրյանը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մասնագետներն էլ ընդգծեցին, որ Հայաստանն իր առջև խնդիր ունի դրած մինչև 2030 թվականը կրթության որակը երկրում նշանակալիորեն բարձրացնելուն, ինչի համար էլ քայլեր պետք է ձեռնարկվեն` հաշվի առնելով յուրաքանչյուր կարծիք ու մանրուք:
Մասնակիցներն այնուհետ լսել են ոլորտի պատասխանատուների ու տնօրենների կարծիքները, որոնք առնչվում էին ուսուցիչների վերապատրաստմանը, նոր դասագրքերի մշակմանը, դասերի կազմակերպման նոր մոտեցումներին և այլն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56