Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ամփոփում

15.12.2017

«Մաքուր Հայաստան»  ծրագրի շրջանակներում ամբողջ 2017 թվականին բավական լուրջ աշխատանքներ են իրականացվել: Արձանագրված 337 աղբանոցներից փակվել է 228-ը: Համայնքապետերի հետ խորհրդակցության ընթացքում այս ցուցանիշը Շիրակի մարզպետը դրական համարեց, բայց ոչ բավարար: «Աղբահանության նորմալ կազմակերպումը պարտադիր պետք է լինի բոլոր համայնքներում, բացի նրանից, որ էսթետիկական խնդիր է այն, նաև վարչական պատասխանատվության հանգեցնող զանցանք: Եթե մենք ասում ենք հին մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, ունենք ավանդույթներ ու բարձր քաղաքակրթության կրող ենք, ուրեմն այս առումով ևս պետք է ապացուցենք: Աղբահանության համար գանձումների ցուցանիշները բավարար համարել չի կարելի, պետք է բնակիչներին բացատրել, աշխատել է պետք»,- համայնքապետերին հորդորով դիմեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Իրականացված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը. «Չփակված ու փակման ենթակա աղբանոցների թիվը 22-ն է, սակայն համայնքները ունեն ֆինանսական խնդիրներ, յուրաքանչյուր աղբանոցի փակման համար անհրաժեշտ է միջինը 850.000 դրամ: Նախկին չփակված 28 աղբանոցների համայնքների միջոցով փակվել է 6-ը»:
Ըստ այդմ, Գյումրիում արձանագրվել է 50 աղբանոց, փակվել է 35-ը, Ախուրյանի տարածաշրջան 87 ՝ փակվել է 61-ը, Արթիկի տարածաշրջան 75 ՝ փակվել է 49, Անիի տարածաշրջան 38՝ փակվել է 23-ը, Աշոցքի տարածաշրջան 56՝ փակվել է 41, Ամասիայի տարածաշրջան 31՝ փակվել է 19: Ներկայումս մարզում շահագործվում է 87 աղբանոց: Բյուջեում աղբահանության իրականացման գումարների մուտքը կազմել է 162 մլն դրամ, որից՝ 80.5 մլն գանձվել է ֆիզիկական անձանցից, 81.7` իրավաբանական անձանցից: Անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է գանձվել 24 մլն դրամ:
Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետը համայնքապետերին կոչ արեց 2018 թվականին աղբահանության խնդրին առավել մեծ ուշադրություն դարձնել:
Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը անադրադարձավ նաև համայնքների սեփական եկամուտների կատարողականին. «Հարգելի համայնքապետեր, այո, 2017 թվականին սեփական եկամուտների հավաքագրման առումով մենք դրական տեղաշարժ ենք ունեցել, շուրջ 368մլն դրամ ավել գումար է հավաքագրվել, բայց սա դեռ չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք, ունենք ու շատ: Մենք բոլորս էլ գիտենք, որ եկամուտների հավաքագրումը համայնքին է պետք, ուղղվելու է նրա կարիքներն հոգալուն: Ես հատկապես կարևորում եմ անպարտաճանաչ պարտապանների հետ աշխատանքը, մի երկմտեք, նման դեպքում դիմեք դատարան»:
Նշենք, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ մարզում հողի հարկը կատարվել է 73.8 տոկոսով, գույքահարկը` 81.5, պետական տուրքը` 86.1 տոկոսով:
Շիրակի մարզպետն հորդորեց համայնքապետերին քրտնաջան աշխատել ու տարեկան ցուցանիշները առավել բարձր փակել: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56