Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ միջոցառում` նվիրված 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին

16.12.2017

Դեկտեմբերի 16-ին Գյումրու Երիտասարդական պալատում անցկացվեց միջոցառում` նվիրված 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին: Միջոցառման ժամանակ Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից հոբելյանական հուշամեդալներով պարգևատրվեցին Երկրապահ կամավորական միության գործընկեր կառույցները, ազատամարտիկներ, այդ թվում` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, խորհրդական` Հասմիկ Կիրակոսյանը, մշակույթի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը: Շնորհավորելով բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհավորել է բոլորին և նշել. «Կամավորական շարժումները պետականության բացակայության ժամանակ միշտ եղել են մեր ժողովրդի փրկության միակ օղակը, կամավորականները եղել են հայոց բանակի ծիլերը, որոնց ծնել է ժողովուրդը: Այս մարդիկ գտնում էին, որ միայն զենքով կա հայոց փրկություն և այս գաղափարով առաջնորդվելով նրանք զենք վերցրին ու պաշտպան կանգնեցին մեր երկրին ու մեր ժողովրդին: Եվ 5-րդ բրիգադն ու մյուս կամավորները պայքարով կարողացան ապահովել Ղարաբաղի ժողովրդի նախ ֆիզիկական անվտանգությունը, իսկ հետո արդեն անկախ ապրելու իրավունքը»:
Նշենք, որ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադ ըկազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին և մասնակցել արցախյան գոյամարտին: Արցախյան պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն է եղել: Բրիգադի կազմում ընդգրկվել են Հանրապետության բոլոր տարածքների երկրապահ կամավորական ջոկատներ, գումարտակներ: Բրիգադն ունեցել է երեք հաղթական ռազմերթ՝ ազատագրելով ու պաշտպանելով Արցախի ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ Մարտակերտ, Հադրութ, Ֆիզուլի խոշոր քաղաքները՝ հարակից գյուղերով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17