Նորություններ
Բացվեց Լեռնիկ և Լևոն Մաթևոսյանների անվան ռազմագիտության դասարան
19.12.2017
Դեկտեմբերի 19-ին Գյումրու Մաշտոցի անվան թիվ 29 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան ազատամարտում զոհված, նույն դպրոցի շրջանավարտներ, երկվորյակներ՝ Լեռնիկ և Լևոն Մաթևոսյանների անվան ռազմագիտության դասարան: Ցավոք երկվորյակների երկրային կյանքը կարճ տևեց, բայց նրանց սխրանքն ու անունը անմահացավ: Դպրոցի աշակերտները գեղեցիկ ցերեկույթի ընթացքում պատմեցին հերոս եղբայրների կյանքի մասին` ծննդյան օրից մինչ անմահություն:
Հերոսների անվան դասասենյակի բացման արարողությանը մասնակցում էին Լեռնիկի և Լևոնի մայրը՝ Նազիկ Մաթևոսյանը` հարսների, երեխաների ու թոռների հետ, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Երկրապահ կամավորականների միության մարզային մասնաճյուղի նախագահ Յուրա Ալեքսանյանը, հերոս երկվորյակների մարտական ընկերները: