Նորություններ
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
19.12.2017
Դեկտեմբերի 19-ին Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, ԱԻ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, Շիրակի մարզի թվով 14 համայնքների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր համայնքային կամավորական արձագանքման թիմերի պահպանման, զարգացման և օգտագործման ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին: Կողմերը, ելնելով արտակարգ իրավիճակների կանխարգելման ոլորտում միասնական առաքելությունից և խնդիրներից, հնարավոր աղետների դեպքում արդյունավետ և միասնական արձագանքում ապահովելու նպատակով ստանձնեցին որոշակի պարտավորություններ: Ինչպես նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը այս բնագավառում անհրաժեշտ է համագործակցությունն ու պատրաստված լինելը. «Մեր մարզը, ընդհանրապես, մեր տարածաշրջանը սեյսմաակտիվ գոտում է գտնվում: Բնական աղետները անխուսափելի են, բայց դրանց վնասներն ու հետևանքները մեղմելու ուղղությամբ գործուն քայլերը չպետք է ուշանան, այս առումով հուշագրի ստորագրումը անհրաժեշտ քայլ է բոլորիս համար»:
Ըստ փոխըմբռնման հուշագրի կողմերը պարտավորվում են ապահովել համայնքային կամավորական արձագանքման թիմերի կայունությունը, ամրապնդել համագործակցությունը մարզային մակարդակում՝ արտակարգ իրավիճակների ոլորտում հետագա փոխգործակցության նպատակով: