Նորություններ
Տոնական մթնոլորտ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի հաստատությունում
26.12.2017
Դեկտեմբերի 26-ին «Թռչունյան տուն» երեխաների խնամքի հաստատությունում տոնական մթնոլորտ էր: Հաստատության մանուկները գեղեցիկ Ամանորյա միջոցառում էին կազմակերպել, որին մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակիցներ: Բարձր տրամադրությամբ, երգ ու պարով մանուկները ոողջունեցին հյուրերին, իսկ ներկաները նրանց մաղթեցին հաջողություններ գալիք տարում ու անհոգ մանկություն: