Նորություններ
100 մլն դրամ մարզային ներդրումային ծրագրի շրջանակներում
28.12.2017
Գյումրու «Մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ-ին, մարզային ներդրումային ծրագրերի շրջանակներում, տրամադրվել է 100 մլն դրամ սուբսիդավորված վարկի առաջին տրանշը: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը, կառուցել համերգային և կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն: Ըստ նախատեսվածի աշխատանքները կավարտվեն և կենտրոնը շահագործման կհանձնվի 2018 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 աշխատատեղ:
«Մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն, գործարար Հրաչիկ Խաչատրյանը կարևորելով ծրագրի իրականացումը նշում է. «Այս օժանդակությամբ պետությունը օգնության ձեռք է մեկնում մասնավոր հատվածին: Ծրագրի իրականացումը կնպաստի մարզում, մասնավորապես, Գյումրիում մշակութային կյանքի, ինչպես նաև սպորտային տուրիզմի զարգացմանը»:
Նշենք, որ կառավարությանը ներկայացված ներդրումային այս ծրագիրը մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: