Նորություններ
Տարեմուտի հանդիպում վետերանների հետ
28.12.2017
ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Վետերանների միության Գյումրու մասնաճյուղ: Մարզպետի ու վետերանների միջև ծավալվել է ջերմ ու անմիջական զրույց: Արթուր Խաչատրյանը շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ և մաղթել առողջություն, հետաքրքրվել նրանց մտահոգող խնդիրներով: Նշենք, որ մարզպետի որոշմամբ մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի մասնակից բոլոր վետերանները ամանորյա դրամական պարգև են ստացել: