Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2017

Սիրելի՛ շիրակցիներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի: Տարեմուտի այս պահերին ամեն ոք ծանր ու թեթև է անում արածն ու չարածը, մտովի ամփոփում անցած տարին, իրականացրած ու դեռ չավարտված գործերը:
2017 թվականի ընթացքում մենք ունեցանք բավական հաջողություններ ու ձեռքբերումներ: Համայնքներում կյանքի կոչվեցին տարբեր ծրագրեր, վերանորոգվեցին կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ, բնակարանների գնման վկայագրերի միջոցով բազմաթիվ անօթևաններ ապահովվեցին բնակարաններով: Աշխատանքներ են տարվում մարզում զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:
Ամփոփելով անցած տարվա հաջող գործերն ու հաղթանակները, մեր առջև դեռ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը պետք է լծվենք եկող տարում:
2018 թվական ենք մտնٳմ նոր հٳյսերով: Գալիք տարում պետք է կարողանանք Շիրակի մարզը աղետի գոտուց զարգացման գոտու վերածել: Ծրագրերը շատ են, պետք է ուղղակի զինվենք համբերությամբ և լավատես լինենք:
Սիրելի՛ շիրակցիներ, թող 2018 թվականը բոլորիս համար լինի հաջողության ու բարեկեցության տարի, թող բոլոր օջախներում իշխեն համերաշխությունն ու սերը և Նոր տարում իրականանան մեր սպասումերն ու հույսերը:
Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի մեզ բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51