Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոցքում առաջին անգամ անցկացվեց դահուկավազքի ՀՀ առաջնությունը

14.01.2018

Եղանակային հիանալի պայմաններ, հարմարավետ վազքուղի` դահուկավազքի ՀՀ առաջնությունը առաջին անգամ անցկացվեց Շիրակի մարզում: Եռօրյա մրցումները իսկական տոնական մթնոլորտ էին ստեղծել Աշոցքում: Եզրափակիչ փուլին մասնակցեցին նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ովքեր ոգևորությամբ հետևեցին մրցապայքարին, ավարտին էլ անձամբ պարգևները հանձնեցին հաղթողներին:
«Ինձ համար ուրախալի օր է, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Աշոցքում են անցկացվում դահուկավազքի հանրապետական մրցումները: Այս մրցումները նաև օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշային միավորներ են ապահովում մասնակիցներին: Սա պատմական իրադարձություն կարելի է համարել: Ուրախալի է այն հանգամանքը ևս, որ Եվրամիությունը իր ծրագրերն իրականացնելու է այստեղ` Շիրակի հյուսիսում: Ամասիայում և Աշոցքում բավական լուրջ ներդրումներ կլինեն: Այս ամենը կնպաստի մարզում տնտեսական տեղաշարժին, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացմանը»,- ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ նախաձեռնությունը կարևորելով նշեց, որ հիացած է եղանակային պայմաններով ու գեղեցկությամբ, պարոն Սվիտալսկին վստահեցրեց, որ Եվրամիությունը հաստատակամ է ծրագրերի իրականացման հարցում և լուրջ գումարներ կուղղի Ամասիա և Աշոցք. «Մենք Ամասիայում 1 մլն եվրոյի ծրագիր կսկսենք այս տարի, ծրագրեր ունենք իրականացնելու նաև Աշոցքում: Կարծում եմ Աշոցքը հիանալի պոտենցիալ ունի և կարող է դառնալ դահուկավազքի մեծ կենտրոն: Սա շատ գրավիչ վայր է, կարելի է դարձնել առավել գրավիչ»:
Նշենք, որ դահուկավազքի առաջնությանը հայ դահուկորդներից զատ մասնակցում էին նաև դահուկորդներ Իրանից, Մեքսիկայից, Տոնգայից, Չիլիից: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44