Նորություններ
Պատվոգիր` Քաղծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար
16.01.2018
ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի կողմից, 2018 թվականի հունվարի 15-ին՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի տասնվեցամյակի օրը, պարգևատրվել է պատվոգրով` Քաղծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար: ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը պատվոգրեր է հանձնել նաև մի շարք պետական մարմինների բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների՝ շնորհակալություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: