Նորություններ
Շնորհավոր ծնունդդ Հերոս սպա.......
17.01.2018
Ապրիլյան քառօրյայի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «ԼՂՀ Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանանների ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան: Մերուժանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ հունվարի 17-ին հերոսի ծնողները, Շիրակի թեմի առաջնորդը, ՀՀ պաշտպանության նախարարության, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահ կամավորական միության անդամները այցելել են գերաեզմանատուն, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հերոսի շիրիմին, այնուհետև ներկա են գտնվել նրա հիշատակին կազմակերպված հուշ-երեկոյին: