Նորություններ
Կատարված աշխատանքների ամփոփում Շիրակի մարզպետարանում
17.01.2018
ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը հունվարի 17-ին հանդիպել է Շիրակի մարզում գործող երեխաների խնամքի հաստատությունների ղեկավարների և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ամփոփելով 2017 թվականին իրականացված աշխատանքները, Հարություն Արշակյանը կարևորել է համագործակցությունը. «Ցանկացած աշխատանք արդյունավետ կլինի, եթե համատեղվում են ջանքերը, 2017 թվականին մենք փորձել ենք աչալուրջ ու հետևողական լինել, քանի որ աշխատանքը խոցելի խմբերին է վերաբերվում »:
Մարզպետի տեղակալը կարևորել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ բնագավառի հիմնախնդիրներով զբաղվող հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ծրագրերն ու 2018 թվականի անելիքները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հանդիպումներն առավել հաճախակի դարձնել, ինչը կնպաստի առկա հիմնախնդիրների ավելի արագ վեր հանմանն ու լուծմանը: