Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2017 թվականի աշխատանքները

23.01.2018


2017 թվականին արձանագրված կանչեր, արտակարգ դեպքեր, պատահարներ, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ամփոփեց 2017 թվականը: Խորհրդակցության մեկնարկին ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորեց ծառայությունների համագործակցված աշխատանքը, նշելով, որ Շիրակի մարզը սեյսմիկ ակտիվ գոտում է գտնվում, ինչը նշանակում է մեզ մոտ պատրաստվածության մակարդակը միշտ բարձր պետք է լինի:
Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԱԻ նախարարության գերատեսչությունների Շիրակի մարզային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետեր:
Նշենք, որ մարզում 2017 թվականին արտակարգ դեպքերի թվի աճ է արձանագրվել: Գրանցվել է 661 արտակարգ դեպք՝ 2016 թվականի 622-ի փոխարեն: Դեպքերից 533-ը տեխնածին են:
Տարվա ընթացքում ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է 80 հազար 400 զանգ նախորդ տարվա 85 հազար 600-ի փոխարեն: Գրանցված արտակարգ պատահարների հետևանքով 2017 թվականին զոհվել է 26 քաղաքացի, մինչդեռ 2016 ին՝ 29 մարդ, վիրավորների թիվը, սակայն, 35-ով ավելացել է: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը:
Տեխնածին բնույթի դեպքերի հետևանքով 100 մլն 254 հազար 594 դրամ (2016թ- ին նույն ժամանակահատվածում 67 մլն 728 հազար 096 դրամ) նյութական վնասը աճել է` 32 մլն 526 հազար 498 դրամով կամ 48,02 % - ով: Տարերային բնույթի ԱԻ-ներից պատճառած նյութական վնասը կազմել է` 542մլն 283հազ 337դրամ, տուժել և վնաս է կրել մարզի թվով 15 համայնք:
Մարզում աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 32-ով, զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3-ով:
2017 թվականին կատարած աշխատանքները ներկայացրեցին նաև մարզի հիդրոմետ, սեյսմիկ և հակահրդեհային ծառայությունները: 

Հաշվետվությունն ամբողջությամբ կցվում է 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44