Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ թվայնացվելու է մարզի համայնքների ամբողջական տեղեկատվությունը

24.01.2018

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում գործող ՋԻԹԵՔ ընկերությունը, Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ, սկսել է թվայնացնել Ախուրյան խոշորացված համայնքի մասին ամբողջական տեղեկատվությունը, ընդ որում թվայնացվելու են բոլոր բնագավառներին առնչվող և հրապարակման ենթակա տեղեկությունները: Հունվարի 24-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց «Ախուրյանի թվայնացում» ծրագիրն իրականացնող մասնագետների խմբին:
«Ես ուրախ եմ, որ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի հետ մեր համագործակցությունը ընդարձակվում է և տալիս է պտուղներ: Կարծում եմ համայնքների տեղեկությունների թվայնացումը լիարժեք հնարավորություն կընձեռի տարբեր բնագավառների տեղեկություններն ամբողջականացնել, թարմացնել ու առավել հստակեցնել, ընդ որում ողջունելին այն է, որ աշխատանքային խումբը մշակել է այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա համեմատել տարբեր համայնքների տեղեկությունները»,- նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Ըստ ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանի
մեկնարկած ծրագիրը նպատակ ունի թվայանացնել Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի ամփոփ տվյալները: Թվայնացման արդյունքում, բոլոր ցանկացողները կստանան ոլորտային թարմացված տեղեկություն համայնքից` անգլերեն և հայերեն:
Հանդիպման ընթացքում ՋԻԹԵՔ ընկերության անդամները ներկայացրեցին արդեն կատարված աշխատանքները, քննարկվեցին հետագա անելիքներին վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58