Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոսություն Գյումրիում

26.01.2018

Հունվարի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը պաշտոնապես ներկայացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին` հայտարարելով Գյումրիում հյուպատոսության գործունեության մեկնարկի մասին: Պատվո հյուպատոսի պաշտոնը կընդգրկի Շիրակի և Լոռու մարզերը:
Երկու երկրների օրհներգերից հետո, դեսպանի կողմից հնչեցվեց ԳԴՀ արտաքին գործերի նախարարության՝ պատվո հյուպատոսի նշանակման հրամանը և նորանշանակ հյուպատոսի երդման խոսքը:
Ըստ դեսպանի՝ Ալեքսան Տեր-Մինասյանը երկար տարիներ դեսպանության վստահելի գործընկերն է եղել, իսկ Հայաստանում իր դիվանագիտական գործունեության ընթացքում միշտ զգացել է Հայաստանի հյուսիսում հյուպատոսություն ունենալու անհրաժեշտությունը:
Ողջունելով և շնորհավորելով Ալեքսան Տեր-Մինասյանին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Սրտանց շնորհավորում եմ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթում եմ ամենայն հաջողություն, քանզի այս աշխատանքը որքան ծանր է, նույնքան պատասխանատու ու պատվաբեր և կոչված է հզորացնելու, ամրապնդելու Հայաստանի և Գերմանիայի միևջև եղած կապերը, դրանք որակական նոր մակարդակի հասցնելու: Գերմանիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես, Շիրակի մարզին էական է եղել, հատկապես երկրաշարժից հետո: Մենք լիահույս ենք, որ Ալեքսան Տեր-Մինասյանի ջանքերը կուղղվեն հարաբերությունների ամրապնդմանը, հատկապես հայ և գերմանացի գործարարների միջև նոր համագործակցության հաստատմանը: Ես վստահեցնում եմ, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է աջակցելու, կողջունենք բոլոր նախաձեռնությունները, որոնք նպաստելու են մեր երկրի, մասնավորապես, մեր մարզի զարգացմանը»:
Նշենք, որ նորաբաց հյուպատոսության գործառույթներն ընդգրկում է տնտեսական կապեր, զարգացման և մշակութային ծրագրեր, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-17 16:47:40