Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում Բանակի օրն անցավ տոնական մթնոլորտում, տեղի ունեցավ զինվորական շքերթ

28.01.2018


Չնայած ցուրտ եղանակին՝ զինվորական շքերթն ու մարզական խմբակների ելույթները ի ցույց դրեցին շքերթի մասնակիցների հմտությունները:
Հայոց մարտունակ բանակում ծառայելու հպարտությունն ու մեր երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը միավորել էր նրանց: Իսկ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոգևորությամբ էին հետևում շքերթին:
Շիրակի մարզպետն, ով տոնական միջոցառումներին մասնակցում էր որդու հետ, շնորհավորեց բոլորին` մեր երկրին մաղթելով առաջընթաց ու նորանոր հաջողություններ. «Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի ձևավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր բանակը մեր ազգի, պետության և մեր երեխաների գոյության ու ապագայի միակ գրավականն է : Մենք երբ չենք ունեցել բանակ, չենք ունեցել նաև պետականություն, որպեսզի այդ դժնդակ օրերը ետ չգան, պետք է ամեն գնով փայփայենք ու խնամենք, սիրենք ու պաշտենք մեր բանակը: Միշտ պետք է հիշենք, որ այն ազգը, որը չի պահում իր բանակը դատապարտված է պահելու թշնամու բանակը: Պետք է խոնարհվենք բոլոր նրանց առջև, ում շնորհիվ արշալույսները մեզ մոտ խաղաղ են բացվում: Փա՛ռք հայոց բանակին»:
Վարդանանց հրապարակում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև զինտեխնիկայի որոշ տեսակների հետ ու օգտվելու զինվորական դաշտային խոհանոցից:
Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահ կամավորներն այցելեցին նաև «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, մասնակցեցին Արցախյան հերոսամարտում ու ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների շիրիմներին պսակադրման և ծաղկեդրման արարողությանը:Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները շարունակվեցին Շիրակի կայազորի զորամասում: Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը և Երկրապահ կամավորական միությունը պատվոգրեր, պարգևներ ու անվանական հուշանվերներ հանձնեցին մի շարք զինվորականների ու ազատամարտիկների:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45