Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

28.01.2018

Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ.
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ:
Հայոց բանակի կազմավորումը մեր նորանկախ պետության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: Բանակը մեր պետության անկախության, հայ ժողովրդի խաղաղ ու անվտանգ արարելու գլխավոր երաշխավորն է: Այն ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ էր մեր երկրի ամենաթանկ ձեռքբերումը՝ անկախությունը:
Հայոց բանակաշինությանը մասնակցել են ազատամարտիկները, երկրապահներն ու կադրային սպաները, մեր ողջ ժողովուրդը: Մեծ ու անուրանալի է Շիրակի զավակների ներդրումը, որոնցից շատերն այդպես էլ չտեսան հայոց բանակի փառավոր ներկան, քանզի նահատակվեցին հանուն հայրենիքի: Եվ այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի ազատության ու մեր արժանապատվության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների առջև:
Մեր բանակն այսօր ի վիճակի է հակադարձելու ցանկացած ոտնձգության, ապահովելու մեր անկախ պետականության և մեր ժողովրդի արժանապատիվ ու անվտանգ կյանքը:
Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` զինվորներին, սպայական կազմին, արցախյան հերոսամարտի վետերաններին, երկրապահ կամավորականներին, մեր նորօրյա հերոսներին, այսօր դիրքերում և խրամատներում մարտական ծառայություն իրականացնող զինվորներին ցանկանում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, մարտական բարձր ոգի և ամենակարևորը` խաղաղություն:

                                                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25