Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին

07.02.2018


Փետրվարի 7-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն հյուրընկալեց Լեհաստանում Հայաստանի Զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանին: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ պարոն Վալերյանը հայտարարեց նոր գործի մեկնարկի մասին։ ՀԶՀ ներկայացուցիչը լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կհավաքագրի և կփոխանցի Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ Գործարարը նշեց, որ պատվերները հիմնականում կառնչվեն Big Data, Software, Web Design և այլ տեխնոլոգիական խնդիրների։
Ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորեց միջազգային կազմակերպությունների, ձեռնարկությունների հետ համագործակցությունը. «Մենք շատ կարևորում ենք այսպիսի համագործակցույթունը երեք պատճառներով, նախ, որ դա առաջավոր փորձի ընդօրինակման ու յուրացման հնարավորություն է տալիս, երկրորդը` նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունն է մեծացնում, երրորդը` լրացուցիչ ֆինասական հնարավորություններ են ընձեռվում: Գիտելիքի դարաշրջանում միայն նորարարության վրա հիմնված տնտեսությունը կարող է մրցունակ լինել, այնպես, որ մենք միայն ուրախ կլինենք, որ ձեր փորձը Գյումրի բերվի, զարգացման միտումներն առավել արագ կընթանան»:
Նշենք, որ ավելի ուշ սպասվում է «Blue Idea» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացումը, որի տնօրենն արդեն նշանակված է։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48