Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումների Շիրակի մարզի ընտրական փուլը

09.02.2018

 Այսօր Գյումրու թիվ 23 դպրոցի հրաձգարանում անցկացվեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումների Շիրակի մարզի ընտրական փուլը, որին մասնակցեցին Շիրակի մարզպետարանի աշխատակիցները, մրցումների արդյունքում ձևավորվեց մարզպետարանի թիմը` բաղկացած 3 տղամարդուց և 3 կնոջից:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի-սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը մրցումները կնպաստեն հրաձգության նկատմամբ հետաքրքրության, մարզաձևի մասսայականացման, զենքի ճիշտ օգտագործման և դրա հետ ճիշտ վարվելու և արագ կողմնորոշվելու ունակությունների բարձրացմանը:
Ի դեպ հրաձգության հանրապետական մրցումները անցկացվում են երկրորդ անգամ, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների աշխատակիցների միջև, նախորդ տարի կայացած մրցումների ժամանակ 40 թիմերի մեջ Շիրակի մարզպետարանը ընդգրկվել է լավագույն տասնյակում, իսկ մարզպետարանների թիմերի մեջ զբաղեցրել է առաջին տեղը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58