Նորություններ
Արթիկում անցկացվեց ,,Տուֆաշխարհի ձմեռ,, մարզամշակութային միջոցառումը
11.02.2018
Հերթական մարզամշակութային միջոցառումն անցկացվեց Արթիկում: Երկար տարիների դադարից հետո, քաղաքապետ Մխիթար Վարագյանը վերականգնեց Արթիկում դեռևս խորհրդային տարիներին անցկացվող ,Տուֆաշխարհի ձմեռ,, մարզամշակութային միջոցառումը: Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, որին մասնակցում էին Շիրակի մարզից ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ինչպես մարզպետարանի, այնպես էլ Արթիկի և հարակից համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներ համայնքների ղեկավարների գլխավորությամբ: Տոնակատարությունն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում, հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևներով: