Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում Շիրակի մարզպետարանում

12.02.2018

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հանդիպեց «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ժամանակ Արաքսյա Մարտիրոսյանը մարզպետին ներկայացրեց «Կոկա-կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության հետ իրենց համատեղ նախաձեռնությունը, որը միտված է աջակցելու 18-30 տարեկան այն երիտասարդներին, որոնք չունեն կամ կրթություն, կամ աշխատանք և ուսման հնարավորություն: Ծրագիրն, ըստ Ա. Մարտիրոսյանի, երիտասարդներին կյանքի ու բիզնեսի հմտություններ ապահովելու նպատակով է ստեղծվել: Արաքսյա Մարտիրոսյանը Շիրակի մարզպետարանից տեղեկատվական աջակցություն խնդրեց, կարևորելով նաև մարզի գործարարների հետ հանդիպումների կազմակերպումը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը անհրաժեշտ համարելով նշեց. «Կարևոր ձեռնարկ է, մենք պատրաստ ենք աջակցելու ձեզ հնարավորությունների սահմաններում, դուք կարևորեցիք տեղեկատվության տրամադրումն ու փոխանակումը, այս առումով կարծում եմ մեր համագործակցությունը կստացվի: Շիրակի մարզն ունի բավականաչափ ակտիվ երիտասարդներ, նրանց նախաձեռնողականությունը, ներուժը կարելի է ի նպաստ դնել և իրենց ապագայի կառուցմանը, և մեր երկրի զարգացմանը»:
Նշենք, որ անցկացվելու են թրեյնինգներ, որոնց ընթացքում երիտասարդներին կտրամադրվի անհրաժեշտ տեղեկություններ, վերջիններս կզարգացնեն իրենց հմտությունները և կգտնեն արդյունավետ զբաղվածություն: Ծրագրի դասընթացներին մասնակցելու 900 հայտ է ներկայացվել, ըստ պատասխանատուների մարզերի մեջ ամենաակտիվը շիրակցի երիտասարդներն են: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46