Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մի նկարի պատմություն

14.02.2018

 Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել հանրաճանաչ տենոր Վանո Թադեոյի «Գյումրին երեկոյան» նկարի ցուցադրությանը Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում: Նկարը ստեղծվել է երգչի պատանեկության տարիներին, երբ նա դեռ 17 տարեկան էր: Քաղաքի գրեթե ամբողջական պատկերը ներկայացված էր այս մեկ նկարում` իրար նայող եկեղեցիններ, գյումրեցի վարպետներ, գեղեցիկ ու յուրատիպ շենքեր կենտրոնական հրապարակում: Նկարը տարբեր քաղաքներում է ցուցադրվել` Նյու Յորք, Մոսկվա, Փարիզ: Ցուցադրությունն ամբողջացավ նաև երգչի կատարումներով:
Լրագրողների հետ զրույցում տպավորությունները կիսելով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Կտավը գեղեցիկ էր, կատարումները հիասքանչ էին, տպավորությունները` դրական: Մենք միշտ ասում ենք, որ Գյումրին արհեստների ու արվեստների քաղաք է և եթե մենք ուզում ենք, որ երբեմնի ավանդույթները վերականգնվեն, եղած հմայքը պահպանվի, ապա պետք է խրախուսենք թե արհեստների, թե արվեստների զարգացմանը: Գյումրին պետք է նախ ինքներս մեզ համար զարգացնենք ու գեղեցկացնենք, հետո էլ զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնենք»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32