Նորություններ
Քննարկում Շիրակի մարզպետարանում
15.02.2018
Փետրվարի 15-ին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի մոտ տեղի ունեցավ մարզի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների կողմից 2017 թվականին իրականացված աշխատանքների ամփոփում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, վարչության աշխատակիցներ, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, սոցիալական ապահովության բաժնի պետը, մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների պետերը: Վերջիններս ներկայացրեցին իրենց գործակալությունների կողմից իրականացրած դեպքերի վարման աշխատանքները, անդրադարձ եղավ նաև աշխատանքներում առկա խնդիրներին: Գործընթացը նոր է, սակայն գործակալության մասնագետները անցած տարի պարբերաբար մասնակցելով տարբեր վերապատրաստման ծրագրերի, կարողացել են հաջողություններ գրանցել դեպքերի վարման գործում: Գյումրի 1 և Գյումրի 2 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում գրանցվել է համապատասխանաբար 63 և 57 դեպքերի վարման գործ, Արթիկում՝ 35, Անիի տարածքային գործակալությունում` 23: Տիկին Մինասյանը կարևորեց համակարգող խորհրդին անդամագրվելու համար տարածաշրջանի սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և բոլոր կառույցների համագործակությունը, ինչը կարող է նպաստել աշխատանքների որակի բարձրացմանը: