Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում Շիրակի մարզպետարանում

20.02.2018

Փետրվարի 20-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի դատախազության «Անչափահասների շրջանում հանցագործության կատարմանը նպաստող պայմանների և պատճառների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրի քննարկումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ՇՄ դատախազի տեղակալ Ա. Նահապետյանը, դատախազներ` Է. Թումասյանը, Ա. Օսյանը, մարզում գործող երեխաների խնամքի կենտրոնների տնօրեններ, ՀԿ-ների պատասխանատուներ: Նախ դատախազության ներկայացուցիչը անդրադարձավ միջնորդագրին, որից հետո Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը ներկայացրեց երեխաների պաշտպանության 2017-2021թթ ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների բաժնի կատարած աշխատանքները:
Ըստ այդմ, գիշերօթիկ խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների ընտանիքներում կատարվել են ուսումնասիրություններ, ընդունվել են մի շարք կարևոր առաջարկություններ: Միևնույն ժամանակ իրազեկման աշխատանքները ճիշտ կազմակերպելու արդյունքում 2017 թվականին երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություն է տեղավորվել 1 երեխա, նախորդ տարվա 6-ի փոխարեն, գիշերօթիկ խնամքի հաստատություն՝ 17, նախորդ տարվա 54-ի փոխարեն: Հաստատություններից ընտանիք է վերադարձել 40 երեխա, 20-ը՝ հաստատությունների բեռնաթափում ծրագրով:
Լիլիթ Գորգինյանը շնորհակալություն հայտնելով ակտիվ համագործակցող բոլոր կազմակերպություններին ու կառույցներին, նշեց, որ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ վստահության դաշտ, սակայն քանի դեռ մեկ երեխայի խնդիր մնում է չլուծված, այս կառույցների աշխատանքը չի կարելի լիարժեք համարել:
Ամփոփելով հանդիպումը Շիրակի մարզպետը ևս կարևորեց այն հանգամանքը, որ երեխաների հարցում չի կարող լինել այս կամ այն կառույցի միակողմանի պատասխանատվության խնդիրը, բոլորը պատասխանատու են երեխաների խնդիրների լուծման հարցում, դրա համար, պետք է առավել սերտացնել համագործակցությունը բոլոր կառույցների և կազմակերպությունների միջև, ժամանակին օպերատիվ տեղեկատվություն ներկայացնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի վաղ հայտնաբերման, խնդիրների կանխարգելման և համակարգված միջամտության հարցերում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46