Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծնունդդ շնորհավոր Հերոս

21.02.2018

2016թ ապրիլի 26-ին մարտական դիրքում հերթափոխ իրականացնելիս թշնամու կողմից հրթիռակոծման հետևանքով զոհված Տիգրան Մխիթարի Պողոսյանն այսօր կդառնար 26 տարեկան: Տիգրանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ փետրվարի 21-ին հերոսի ծնողները, ՀՀ պաշտպանության նախարարության, մարզային իշխանության ներկայացուցիչները, երկրապահ կամավորական միության անդամներն այցելել էին Հոռոմի գերեզմանատուն, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հերոսի շիրիմին, այնուհետև Հոռոմի մշակույթի տանը ներկա գտնվել նրա հիշատակին կազմակերպված հուշ-ցերեկույթին:
Տիգրանը ծնվել է 1992թ. Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո 2010թ. ընդունվել Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որից հետո 2014 թ. ծառայության է անցել Մարտակերտի շրջանում` հրաձգային վաշտի հրամանատար:
Մարտակերտի զորամասի տվյալ մարտական դիրքը այժմ կրում է իր պաշտպանի անունը: Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է` ՀՀ «Արիության համար» և ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալներով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51