Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի ամենահեռավոր բնակավայրերը զբոսաշրջության կենտրոն դարձնելու հեռանկար կա

23.02.2018

 Շիրակի մարզի ամենահեռավոր բնակավայրերը զբոսաշրջության կենտրոն դարձնելու հեռանկար կա
9 բնակավայր 2000-ից ավելի բնակչությունով, վերջերս խոշորացված Արփի համայնքը զբոսաշրջության կենտրոն դարձնելու հեռանկարը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը իրականանալի է համարում: Ակտիվ տուրիզմ, գյուղական և էկոտուրիզմ, ձկնորսություն, թիավարություն ու ձիավարություն, դահուկային սպորտ և էլի շատ հետաքրքիր զբաղմունքներ, Շիրակի մարզի այս հատվածը զբոսաշրջիկներին հետաքրքրելու բազմաթիվ կողմեր ունի:
«Ալպիական այս գոտին զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ծրագրեր կան, տուրիզմը մեր մարզի համար գերակա ոլորտ է հայտարարված: Իսկ որպեսզի որևէ բնակավայր գրավիչ լինի զբոսաշրջիկի համար, պետք է գրավիչ լինի նախ բնակչի համար: Մեր այցելությունների ու քննարկումների, ուսումնասիրությունների նպատակն այն է, որ մարդկանց կենցաղը բարելավվի, եկամտի աղբյուրները մեծանան: Այս նպատակով է, որ Շաղիկում մենք մի քանի տներ այցելեցինք, բնակիչները պատրաստակամություն հայտնեցին հյուրեր ընդունելու: Գյուղական կենցաղը հատկապես արևմուտքում ապրողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը:
Արփի լճի գեղեցկությունը, բարդիների ու փշատերևների անտառների գրավչությունը չօտագործելը պատասխանատուները անթույլատրելի են համարում, ըստ մարզպետ Արթուր Խաչատրյանի, Արփի համայնքի տնտեսական զարգացման ծրագրերը պետք է ուղղվեն գյուղատնտեսության և տուրիզմի զարգացմանը, . «Կյանքի փորձը ցույց է տալիս, որ եթե լավ գաղափար կա, ապա ֆինանսավորում գտնելն այնքան էլ դժվար չի լինում»:
Համայնքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ համայնքի պատասխանատուներն ու մարզային իշխանության ներկայացուցիչները քննարկեցին մի շարք ծրագրեր ու դրանց իրականացման համար անհրաժեշտ մի քանի նախաձեռնություններ: Ակնկալվող ծրագրերի մասին քննարկում անցկացվեց նաև «Արփի լիճ» ազգային պարկում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23