Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փլուզում վթարային շենքում

23.02.2018

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, վաղ առավոտյան, մարզպետարանի պատասխանատուների հետ եղել է Գարեգին Նժդեհ փողոցի 7-րդ շենքում, ծանոթացել շենքում ստեղծված վիճակին, զրուցել փրկարար ծառայության պատասխանատուների և բնակիչների հետ:
Լրագրողների հետ զրուցում մարզպետը նշել է. « Վթարային շենքերի խնդիրը մեզ համար խիստ մտահոգիչ է նախ բնակիչների անվտանգության ու առողջության տեսանկյունից, նաև քաղաքի տեսքի հետ կապված: Կոնկրետ Գարեգին Նժդեհ 7 շենքում բնակվող 8 ընտանիքներից 2-ն ունեն անօթևանի կարգավիճակ, մնացած 6 ընտանիքները երկրաշարժից անօթևան չեն դարձել, չնայած այժմ բնակարանային խնդիր ունեն: Եթե խոսենք անօթևանի կարգավիճակ ունեցող երկու ընտանիքների մասին, ապա պետք է ասեմ, որ նրանց բազմիցս ընդգրկել են բնակապահովման ծրագրերում, սակայն վերջիններս հրաժարվել են ինչպես "Մուշ" թաղամասում տրամադրված բնակարաններից, այնպես էլ բնակարանների գնման վկայագրով քաղաքի այլ հատվածներում բնակարան ձեռք բերելուց: Ես գտնում եմ, որ անթույլատրելի է մարդկանց բնակվելը, նրանց կյանքի համար վտանգ է ներկայացնում, որևէ մեկը երաշխավորված չէ, որ փլուզում կրկին չի լինելու, բնակիչների կամայական որոշումները` շենքից դուրս չգալը, ուղղակի անթույլատրելի է: » 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42