Նորություններ
Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ
27.02.2018
2018 թվականի փետրվարի 27-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ռեսուրս կենտրոնում տեղի ունեցավ «Առաջին ներառական փուռ» և «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրերի ներկայացումը և տոնավաճառը: Միջոցառմանը ներկա էին պետական և հասարակական կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրում ընդգրկված հանրակրթական 12 դպրոցների մասնագետները և աշակերտները:
Վերոնշյալ ծրագրերի ղեկավարները ներկայացրեցին ծրագրերի բովանդակային մասը՝ հատուկ ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներին՝ մասնավորապես առաջիկայում հացաբուլկեղենի արտադրություն և սրճարանի բացում: Փորձնական ներկայացված էին թխվածքաբլիթներ և հաց: Իսկ հանրակրթական դպրոցներին աջակցություն տրամադրել դպրոցների զարգացման ծրագրերի կազմման, խնդիրների վերհանման, խմբավորման, դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացման ուղղությամբ:
Մասնագետները խոսեցին երեխաների և մանկավարժների հետ՝ ծանոթացան ապագա համընդհանուր ներառական դպրոցի տեսլականին: