Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում ճանապարհային երթևեկության կարգավորման հետ կապված հարցեր

02.03.2018

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի» քարտուղարության պետ Պողոս Շահինյանի հետ, ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում ճանապարհային երթևեկության կարգավորման հետ կապված հարցեր:
Գյումրիում անելիքները բազմաթիվ են՝ փողոցային գծանշումներից մինչեւ վարորդրների և հետիոտնի վերաբերմունքը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Ինչպես ողջ հանրապետությունում, այստեղ էլ առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք առաջին քայլերից մեկը հանրության հետ աշխատանքն է։
Հանդիպմանը պայմանավորվածության է ձեռք բերվել՝ առաջիկայում ստորագրելու համագործակցության հուշագիր՝ մարզում մի շարք աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նախատեսվում են ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման դասընթացներ դպրոցներում, հանրության լայն շրջանակի իրազեկման տարբեր միջոցառումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59