Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր ծնունդդ, Սպարապետ

05.03.2018

Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 59 տարեկան։ Զորավարի ծննդյան տարեդարձը շուքով տոնեցին Գյումրիում։ Օրը սկսվեց Զորավարի կիսանդրու առջև ծաղիկներ խոնարհելով, այնուհետ հարգանքի տուրք մատուցվեց մեր նորագույն հաղթանակները կերտած հերոսների շիրիմներին՝ «Շիրակ» պանթեոնում։ Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում սուրբ և անմահ պատարագին հետևեց զորահանդեսը, որը կազմակերպել էր ԵԿՄ Շիրակի մարզային խորհուրդը՝ Շիրակի կայազորի զորամասերի, արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման Շիրակի մարզային կառույցի, Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի ու մարզի դպրոցների մասնակցությամբ։ Շիրակի պետական համալսարանը հանդես եկավ 2՝ տղաների և աղջիկների հատուկ ջոկատներով։ Օրակարգում պատանիները ցուցաբերեցին մարտարվեստի իրենց հմտությունները, Կայազորի նվագախումբի ցուցադրական ելույթներին էլ հաջորդեց մարտական զենքերի տիրապետման հմտությունների ցուցադրումը։ Զորահանդեսն ավարտվեց հանդիսավոր երթով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25