Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվեցին մանկավարժները և նրանց նախկին աշակերտները

06.03.2018

Հայրենասիրության ու հայրենասիրություն դաստիարակելու համար այսօր Երիտասարդական պալատում պարգևատրվեցին մի շարք մանկավարժներ, որոնց աշակերտները ծառայության ընթացքում աչքի են ընկել հայրենասիրությամբ, ինչպես աշակերտներ, այնպես էլ բանակից զորացրված զինծառայողներ:
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Ինձ համար միշտ ամենահուզիչն ու ամենադժվարը մեր զինված ուժերի մասին խոսելն է եղել: Զինված ուժերի վրա է դրված մեր գոյության պատասխանատվությունը: Մեր բանակի առաքելությունը չափազանց մեծ է, մենք գիտենք մեր պատմությունից, թե ինչ է նշանակել, երբ չենք ունեցել կանոնավոր բանակ: Չի կարող լինել պետություն առանց բանակի: Իսկ բանակը նախևառաջ մեր զինվորականներն են, ձեզ բոլորիդ մաղթում եմ կորով ու քաջություն, ուժ, որ պաշտպանենք մեր երկիրը»:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր Գյումրու քաղաքապետարանը Գյումրու տարածքային զինկոմիսարիատի հետ համտեղ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23