Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ»

06.03.2018

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հանդիպել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Շիրակի մարզպետը վստահեցրել է, որ մարզային իշխանության ներկայացուցիչները կհամագործակցեն ծրագրի իրականացման պատասխանատուների հետ, կտրամադրվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության երեք մարզերում, այդ թվում` Շիրակում: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզում բազմաշահառու խմբերի ստեղծում, յուրաքանչյուր մարզում հինգ համայնքից բաղկացած մեկ կլաստերի ընտրություն:Թիրախային կլաստերներում կանցկացվեն մշակութային բացօթյա մարզական միջոցառումներ, երիտասարդական փառատոններ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42