Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթուր Խաչատրյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

06.03.2018

Մարտի 6-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին: Հիմնադրամի անդմաները մարզպետին ներկայացրել են իրենց ծրագրերն ու իրականացրած աշխատանքները` նշելով, որ հիմնադրամի աշխատանքը միտված է Հայաստանի կարիքավոր գյուղական բնակավայրերում երեխաների բարեկեցիկ ապագայի կառուցմանը` կրթության, առողջապահության, համայնքային կյանքի և տնտեսական պայմանների բարելավման միջոցով:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Շիրակի մարզում գործունեություն ծավալում է 2017 թվականից, ծրագրերն իրականացվում են մարզի թվով 7 համայնքներում: Շիրակի մարզպետը կարևորել է հիմնադրամի բազմակողմանի ծրագրերի իրականացումը և վստահեցրել է, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցության և աջակցություն տրամադրելուն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44