Նորություններ
Շնորհակալագիր
06.03.2018

Հարգելի տիկին Եզիազարյան
ՀՀ Շիրակի մարզի ազգաբնակչության անունից հայտնում եմ խորին երախտագիտություն «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամին և մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված բժիշկներին ՀՀ Շիրակի մարզում իրականացրած մարդասիրական և անգնահատելի աշխատանքի համար: Տարիներ շարունակ Ձեր կողմից իրականացված բարեգործական վիրահատությունների շնորհիվ մարզի հազարավոր սոցիալապես անապահով պայմաններում գտնվող բնակիչներին վերադարձվել է տեսողությունը:
Ակնկալում ենք, որ Ձեր կողմից իրականացվող բարեգործական աշխատանքները մարզում կլինեն շարունակական և մարդկանց կպարգևեն աշխարհն իր բոլոր գույներով տեսնելու բերկրանքը:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ