Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցական սնունդ ծրագրի զարգացման գործընկերների համակարգող հանդիպումը

06.03.2018

Մարտի 6-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցական սնունդ ծրագրի զարգացման գործընկերների համակարգող հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ դպրոցական սնունդ ծրագիրն իրապես կարևոր է, քանի որ խոսքը վերաբերում է երեխաներին. «Ուրախ եմ ողջունելու բոլորիդ, նախապես հայտնում եմ մեր պատրաստակամությունը աջակցելու Դպրոցական Սնունդ ծրագրի շահագրգիռ բոլոր կողմերին` ծրագրի նորմալ ընթացքն ապահովելու համար: Շիրակի մարզում այն վերսկսվել է 2010թ-ից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրում ընդգրկված են մարզի 148 դպրոցների տարրական դասարաններում սովորող շուրջ 13.700 երեխաներ: Ուրախ եմ նաև նշելու, որ ծրագրի իրականացումը կարևորում և բարձր ենք գնահատում ոչ միայն մենք, այլև, համայնքները, դպրոցները և հատկապես ծնողները»:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Ջանկարլո Ստոպպոնին ևս անդրադարձավ ծրագրի կարևորությանը և նշեց, որ բավական լուրջ միջոցներ են ուղղվել ծրագրի իրականացմանը: Դպրոցական սնունդ ծրագրի անհրաժեշտության մասին խոսեցին նաև ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Աննա Վոլկովան և ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Նշենք, որ 2018 թվականի հունվարից մարզում սկսվեց ծրագրի նոր` գումարային մոդուլի իրականացումը, որը ունի մի քանի նպատակներ`էապես բարելավվում է երեխաների սննդակարգը, դպրոցների կողմից կատարվող գնումները հնարավորություն են տալիս զգալիորեն ավելացնելու տեղական ապրանքաշրջանառությունը ինչ-որ չափով` նաև տեղական գյուղատնտեսական մթերքի արտադրությունը:
Պիլոտային այս ծրագրի կարևոր կոմպոնենտներից է դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերանորոգումները, ինչպես նաև վերազինումը խոհանոցային նոր`անհրաժեշտ սարքավորումներով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23