Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹՒՎ

08.03.2018

Սիրելի՛ կանայք մայրեր և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի`Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Հայ կանայք միշտ եղել են ազգապահպանության երաշխավորն ու մեր դարավոր ավանդույթների կրողը, նվիրումով մասնակցել են պետական և հասարակական կյանքին: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ` Ձեր հոգատարության, համբերության, ազգանվեր առաքելության համար:
Հավատացած եմ, որ Դուք, սիրելի կանայք, այսուհետ էլ ձեր ավանդն ու մասնակցությունն եք ունենալու հայ ընտանիքի կերտման, հայապահպանության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման, հայոց պետականության ամրապնդման գործում:
Սիրելի՛ կանայք, շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն, մայրության բերկրանք և անսահման ջերմություն:

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58