Նորություններ
Ավագանու անդամների ընտրություն Վարդաքար համայնքում
11.03.2018

2018 թվականի մարտի 11-ին ՀՀ Շիրակի մարզի Վարդաքար համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու ընտրություն: Ավագանու վեց անդամներից առաջադրվել էին Նորայր Ավետիսյանը, Աղվան Հարությունյանը, Հովհաննես Ղազարյանը, Արկադի Շահնազարյանը, Մհեր Վարդանյանը: Թիվ 33/1 Վարդաքարի ընտրատեղամասում հաշվառված 477 ընտրողից, ընտրությանը մասնակցել են 149 ընտրող: Ընտրություններն անցել են նորմալ: Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է զերո: Քվեարկության արդյունքում բոլոր հինգ թեկնածուները ստանալով անցողիկ քվեներ համապատասխանաբար՝ 49, 21, 16, 34 և 29 կողմ ձայներ, ըստ նախնական տվյալների անցել են Վարդաքար համայնքի ավագանու անդամ: