Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար

13.03.2018

Մարտի 13-ին Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կնքվեց «Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար» ծրագրի իրականացման հուշագիր` ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ Հայաստանյան գրասենյակի նախագահ Վարդուհի Դադունցի, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի միջև:
Շուրջ 28 հազար դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով, այն նպատակ ունի կենցաղային խնամքի ծառայություններ մատուցել տարեցներին, որն իր մեջ ներառում է այգեգործական աշխատանքներ, ծառերի էտում, այգիների մաքրում, ինչպես նաև կենցաղային աշխատանքներ՝ լվացք անել, պատուհաններ մաքրել, ձյուն մաքրել: Ծրագրով նախատեսվում է նաև բժշկական աջակցություն` ճնշման, ջերմության չափում, առաջին անհրաժեշտության դեղերի տրամադրում, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններ՝ մազ կտրել, հարդարել: Ծրագիրը կիրականացվի Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղական բնակավայրերում, որում ընդգրկվել 89 ծերեր որպես միայնակ թոշակառուներ: Ծրագրի իրականացման առաջին տարին պլանավորված է աջակություն ցուցաբերել 50 միայնակ ծերերի:
Շիրակի մարզպետի անունից ծրագրի մեկնարկի կապակցությամբ ներակներին շնորհավորանքի և շնորհակալական խոսք ուղղեց մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58