Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու դեսպանը զրուցել են Եվրամիության կողմից 2018 թվականին մարզում իրականացվելիք ծրագրերից

19.03.2018

Մարտի 19-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է աշխատանքային այցով Գյումրի ժամանած Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Մարզպետն ու դեսպանը զրուցել են Եվրամիության կողմից 2018 թվականին մարզում իրականացվելիք ծրագրերից, առաջիկա անելիքներց: Կողմերը կրկին անգամ պատրաստակամություն են հայտնել համագործակցելու` կարևորելով Շիրակի մարզում զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացումը:
Նշենք, որ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այնուհետև մասնակցել է տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է եղել ԵՄ կողմից հայտարարված 0.8 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով «Գործնական ուսուցման և աշկերտության վրա հիմնված՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) և գործարար ոլորտի միջև համագործակցության» թեմայով հայտամրցույթին: Հայտամրցույթի նպատակն է ամրապնդել կապը գործատուների հետ և ներդնել ուսուցման հնարավորություններ աշխատանքի հիման վրա: Սա հնարավորություն է փորձարկել երիտասարդների աշխատունակության բարձրացման նորարարական ուղիները՝ կրթության և բիզնեսի ոլորտների միջև գոյություն ունեցող բացը կամրջելու միջոցով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59