Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ

20.03.2018

Մարտի 20-ին Շիրակի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության , «Լիարժեք կյանք» ՀԿ-ի համատեղ ջանքերով անցկացվեց Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ: Նիստի ժամանակ քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ համալիր ծրագիրը և ուղղությունները: Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանն ու «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը կարևորեցին կողմերի համագործակցությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային, դրա պահանջների կատարմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46