Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն "Հայկական Կարիտասի" Գյումրու "Փոքրիկ իշխան" երեխաների սոցիալական կենտրոն

27.03.2018

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարտի 27-ին այցելել է "Հայկական Կարիտասի" Գյումրու "Փոքրիկ իշխան" երեխաների սոցիալական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնի գործունեությունը Արթուր Խաչատրյանին ներկայացրել են հենց շահառու երեխաները, ովքեր սիրով ուղեկցել են մարզպետին բոլոր խմբակներով ու սենյակներով, ներկայացրել իրենց ուսուցիչների և ընկերների աշխատանքը:
«Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի նպատակը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին սոցիալական ու հոգեբանական ծառայությունների տրամադրումն է: Անցկացվում են նաև կրթական և կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: «Փոքրիկ իշխան» ամսական 90 շահառու երեխաներ են այցելում, ովքեր ընդգրկված են տարբեր խմբակներում, շփվում և առօրյան բովանդակալից անցկացնում են արդեն ընկեր դարձած մյուս շահառու երեխաների հետ:
Շիրակի մարզպետը կենտրոնի պատասխանատուների հետ զրույցում կարևորեց Հայկական Կարիտասի գործունեությունը, նշելով, որ խոցելի ընտանիքների երեխաների հետ աշխատանքը մեծ նշանակություն ունի ինչպես երեխաների դաստիարակության, այնպես էլ հասարակությունում ինտեգրման գործում:
Մարզպետն այնուհետև այցելեց «Հայկական Կարիտասի» առողջության առաջնային պահպանության կենտրոն, ծանոթացավ գործունեությանը: Կենտրոնը ներկայումս 3000-ից ավելի շահառուներ ունի, ովքեր առաջնային և կանխարգելիչ բուժօգնություն են ստանում այստեղ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30