Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվել են ուժգին քամու հասցրած վնասների չափերը

27.03.2018

 Մարտի 24-ի ուժեղ քամու վնասների չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովն արդեն ամփոփել է աշխատանքները: 4 խմբերի բաժանված հանձնաժողովը շրջել է տուժած բոլոր բնակավայրերում, հանձնաժողովի կազմում մարզպետարանի աշխատակիցներից ու մասնագետներից զատ ընդգրկված են եղել համայնքների ներկայացուցիչներ: Նախնական հաշվարկներով մարզը 62-63 մլն դրամի վնաս է կրել: «Ամենից շատ վնասը Գյումրիում է եղել, որպես ամենամեծ համայնք` մոտ 25 մլն դրամ: Հիմնականում վնասվել են բազմաբնակարան և սեփական տների տանիքները, վահանակներ, էլեկտրասյուներ են շուռ եկել, թվով 4 դպրոցների կտուրներ են վնաս կրել: Բավական մեծ է Գյումրու Ավստրիական հիվանդանոցի կրած վնասը, ըստ նախնական հաշվարկների 6մլն-ից ավել, մոտ 7 մլն դրամ է հաշվարկվել Մհեր Մկրտչյան 44 շենքի տանիքը: Տանիքներ են վնասվել Արթիկում, Ախուրյանում, Անիում»,- նշում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների մասին արձանագրությունն ամփոփվել, ուղարկվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46