Նորություններ
Նախագծի քննարկում
28.03.2018
Մարտի 28-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում քննարկվեց «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի թիվ 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետերի, մարզային ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների տնօրենների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում առաջարկվել է.
1. նախագծի 7-րդ կետի «գ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ավագ և միջին բուժաշխատողների ուսումնական ծրագրերում ներառել էլեկտրոնային առողջապահական համակարգի տեսական և գործնական գիտելիքների ուսուցանման վերաբերյալ դասընթացներ,
2. նախագծի 39-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրել համապատասխան համակարգչային ծրագիր, հաշվի առնելով, որ վերջինիս ներդնումը բժշկական կազմակերպությունների համար կառաջացնի լրացուցիչ ծախսեր: