Նորություններ
Շնորհավորանքներ միանգամից երկու անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ
31.03.2018

Շիրակի մարզպետարանի աշխատակազմն ի դեմս Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող և սիրված նվագախմբին՝ Գյումրու Ժող. Գործիքների պետական նվագախմբին,
մարտի 31-ին տեղի ունեցած «Ծիծեռնակ» Ազգային Երաժշտական մրցանակաբաշխությանը, միանգամից երկու անվանակարգերում՝ Տարվա լավագույն նվագախումբ և լավագույն ալբոմ անվանակարգերում հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Երկրորդ անվանակարգում նվագախումբը հաղթող էր ճանաչվել Խաչատուր Ավետիսյանի «Քեզ եմ հիշում» ալբոմի համար: Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ջեմմա Քաղցրիկյանին և նվագախմբի տնօրեն՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանին ցուցաբերած անբասիր և նվիրված աշխատանքի համար: