Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանքներ միանգամից երկու անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ

31.03.2018

 

Շիրակի մարզպետարանի աշխատակազմն ի դեմս Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղում Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող և սիրված նվագախմբին՝ Գյումրու Ժող. Գործիքների պետական նվագախմբին,

մարտի 31-ին տեղի ունեցած «Ծիծեռնակ» Ազգային Երաժշտական մրցանակաբաշխությանը, միանգամից երկու անվանակարգերում՝ Տարվա լավագույն նվագախումբ և լավագույն ալբոմ անվանակարգերում հաղթող ճանաչվելու կապակցությամբ:  Երկրորդ անվանակարգում նվագախումբը հաղթող էր ճանաչվել Խաչատուր Ավետիսյանի «Քեզ եմ հիշում» ալբոմի համար: Առանձնահատուկ շնորհակալություն  ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ջեմմա Քաղցրիկյանին և նվագախմբի տնօրեն՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանին ցուցաբերած անբասիր և նվիրված աշխատանքի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56