Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու ժողգործիքների ու սիմֆոնիկ նվագախմբերը մրցանակների են արժանացել

04.04.2018


Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը «Ծիծեռնակ» Ազգային Երաժշտական մրցանակաբաշխությանն այս տարի արժանացել է միանգամից երկու մրցանակների, նախ որպես «Տարվա լավագույն նվագախումբ», այնուհետև նաև «Տարվա լավագույն ալբոմ»` Խաչատուր Ավետիսյանի «Քեզ եմ հիշում» ալբոմի համար:
Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը վստահ է, որ այս մրցանակները համառ աշխատանքի արդյունք են. «Ժյուրիի նրբանկատության արդյունք եմ համարում նաև այս մրցանակների հանձնումը, քանի որ Գյումրին ու նրա մշակույթը պետք է հասկանան, որպեսզի գնահատեն ու սիրեն»:
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն էլ նմանօրինակ մրցանակների արժանանալը մեծ նվաճում է համարում. «Շիրակ աշխարհը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արհեստի ու արվեստի, մշակույթի կենտրոն է, այս տարածաշրջանի արվեստագետները Շիրակի մարզին, Հայաստանին ու ողջ աշխարհին միշտ ասելիք ունեն»:
ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ջեմմա Քաղցրիկյանն ու նվագախմբի տնօրեն՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը մրցանակները միայն իրենցը չեն համարում, այլ ողջ մարզինը:
Օրերս ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմումբը` հիմնադրման 25 ամյակի, ինչպես նաև դասական երաժշտության պահպանման և տարածման, մարզային մշակութային կյանքում ծավալած գործունեության համար: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Երվանդ Վարոսյանը նշեց, որ պարգևն իրենց առավել պարտավորեցրել է: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:40:44