Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Վազգեն Յանգյանի անվան ռազմագիտության դասարան

05.04.2018

Ապրիլի 5-ին Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում բացվեց 1992 թվականին Արցախյան ազատամարտում զոհված, դպրոցի սան Վազգեն Յանգյանի անվան ռազմագիտության դասարան: Վազգենի սխրանքների մասին ներկայացրեցին դպրոցի սաները, և նրա մարտական ընկերը, ով հիշեց պատերազմի դաժան օրերը, երբ Մավաս գյուղի պաշտպանական գործողությունների ժամանակ գերի են ընկնում Վազգենի հետ: Մեկ ամիս Շուշիի, ութ ամիս Բաքվի բանտում անմարդկային տանջանքներ կրելուց հետո , տղաներին տեղափոխում են Հայաստան: 1992 թվականին բուժումից չորս շաբաթ անց Վազգենը կրկին վերադառնում է Ստեփանակերտ, մտնում Աշոտ Ղուլյանի` «Բեկորի» հրամանատարությամբ գործող առաջին վաշտ: Փետրվարի 25-ի երեկոյան Խոջալուի ազատագրումից հետո, ադրբեջանական հենակետերի նկատմամբ իրականացված գործողությունների ժամանակ հերոսի մահով ընկնում է Վազգենը` Ճուտը, ինչպես մարտական ընկերներն էին ասում: Իսկ Ճուտին բոլորն են հիշում, ինչպես նրա մայրն է ասում` առանց զոհի հաղթանակ չի լինի: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59