Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում մեծ շուքով բացվեց «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

05.04.2018


Մինչ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց «Վերածնունդի» ժյուրիի անդամներին, փառատոնի հյուրերին: Մարզպետը ողջունելով հյուրերին՝ ուրախությամբ փաստեց, որ փառատոնը ավանդույթի ուժ է ձեռք բերել ու տասներորդ անգամ է դնռերը բացում աշխարհի տարբեր երկրների արվեստասերների ու արվեստագետների առջև: Իսկ փառատոնի հանդիսավոր բացման արարողության ժամանակ մարզպետը խոսքում կարևորեց մշակույթին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը. «Մենք այս տարի նշում ենք Հայոց պետականության վերածնման 100-ամյակը, Արցախի և Հայաստանի միավորման, միասնական պետության վերածննդի 30-ամյակը, այս տարի մենք ցավով նշում ենք 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը, բայց միևնույն ժամանակ գալիս ենք փաստելու, որ քաղաքը, քաղաքները, մարզերը վերածնվում են այդ ամեն ինչից։ Այսօր, երբ մենք խոսում ենք Շիրակի մասին, ավելի ու ավելի քիչ ենք խոսում աղետի մասին, ավելի շատ խոսում ենք մեր զարգացման մասին, առաջընթաց քայլելով դեպի առաջ գնալու մասին։ Այն, որ 10-րդ անգամ է կազմակերպվում «Վերածնունդը», գալիս է փաստելու, որ մեր ժողովուրդը նույնիսկ ամենածանր տարիներին, լինի ծանր տնտեսական ճգնաժամ, լինի պատերազմական տարիներ, լինի բնության արհավիրք, իր փրկությունը նաև գտել է արվեստի, մշակույթի մեջ։ Շատ հաճախ, երբ խոսք է գնում մշակույթի մասին, հիշում եմ Չերչիլի հայտնի խոսքերը։ Պատերազմի տարիներին, երբ քննարկում են Մեծ Բրիտանիայի բյուջեն, Չերչիլը բացում է փաստաթուղթն ու հարցնում՝ իսկ մշակույթի տողն ո՞ւր է, ֆինանսների նախարարը պատասխանում է` պատերազմի ժամանակ ի՞նչ մշակույթ, Չերչիլը պատասխանում է՝ եթե մշակույթի համար չենք կռվում, բա ինչի՞ համար ենք կռվում։ Այսօր մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս, որ մշակույթը մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետականության հիմքերից, խարիսխներից մեկն է, որով մենք կառչել ենք ամուր այս աշխարհից, այս քաղաքակրթությունից և գնում ենք դեպի առաջ»: Նշենք, որ 2018թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 37 երկրի ավելի քան 3100 անհատ կատարող և համույթ: Փառատոնի նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև բարեկամական կապեր ստեղծել ու բացահայտել երիտասարդ տաղանդներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59