Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում մեկնարկեց «Տեքստիլը որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագիրը

05.04.2018

Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի Առևտրաարդյունաբերական պալատները համատեղ իրականացնում են «Տեքստիլը որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի օգնությամբ: Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, Գյումրու քաղաքապետարանի, առևտրաարդյունաբերական պալատի պատասխանատուներ, ինչպես նաև Շիրակի և Լոռու մարզերում տեքստիլ ոլորտում գործունեություն ծավալող գործարարներ: Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Մեզ համար կարևոր է ցանկացած բիզնես նախաձեռնություն, որը կարող է խթան հանդիսանալ տնտեսության զարգացմանը: Տեքստիլն այն բնագավառն է, որտեղ մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում, չնայած այս ոլորտում եկամտաբերությունը այնքան մեծ չէ, բայց իր ազդեցությունը պետության վրա` սոցիալական բեռի թեթևացման առումով, ավելի մեծ է: Մեր մարզի համար տեքստիլը արդյունաբերության ավանդական ճյուղ է եղել, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատել: Երբեմնի ավանդույթների մի մասն անգամ վերականգնելն արդեն իսկ հիանալի կլինի: Մենք պատրաստ ենք աջակցելու մեր հնարավորությունների սահմաններում` ձեր ձեռնարկները իրականություն դարձնելու համար»:
Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է մարզերում տեքստիլ ոլորտի արժեշղթայի բարելավումը, 40 նորաստեղծ և արդեն գործող բիզնեսների մրցունակության բարձրացումը և ոլորտի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարելավումը: Այն հնարավորություն կտա տեքստիլ հատվածի ներկայացուցիչներին Շիրակի և Լոռու մարզերում համատեղ զարգացնել տեքստիլ ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23